211652_close_icon
views-count1750 դիտում article-date 18:58 24-08-2020

ՔՏՀԱ տեսչական մարմինը 2020 թվականի ստուգումների տարեկան ծրագրով թիրախավորել է հրդեհային անվտանգության տեսակետից առավել ռիսկային ոլորտներ

Հաշվի առնելով 2019 թվականի ընթացքում արձանագրված հրդեհների վիճակագրությունը` Տեսչական մարմինը 2020 թվականի ստուգումների տարեկան ծրագրով թիրախավորել են հրդեհային անվտանգության տեսակետից առավել ռիսկային ոլորտները, մասնավորապես՝ • արտադրական նշանակության օբյեկտներ, • բենզալցակայաններ և գազալցավորման կայաններ, • առևտրի և հասարակական սննդի օբյեկտներ, • պայթուցիկ նյութերի, նավթամթերքների, հեղուկ և բնականգազերի պահեստներ: Արդյունքում Տեսչականմարմնի 2020 թվականի գործունեության տարեկան ծրագրով 1-ին կիսամյակի ընթացքում նախատեսված 393 ստուգումից՝ ՀՀ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ավարտվել է 195 ստուգում։ Եվս 2 ստուգումկատարվել է Վարչապետի հանձնարարականի և 2 ստուգում՝ հանրությունից ստացված դիմում-բողոքների հիման վրա։ Իրականացված 199 ստուգումների արդյունքում արձանագրվել է 1031 խախտում: 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում արձանագրված հրդեհների վերլուծությունը ցույց էր տվել, որ հրդեհների 73,7 % տեղի էր ունեցել բաց խոտածածկ տարածքներում, Տեսչական մարմնի նախաձեռնության մինչև 2020 թ․ հրդեհավտանգ ժամանակաշրջանում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ խոտածածկ տարածքներում հրդեհները կանխելու ուղղությամբ։ Մասնավորապես, • կազմակերպվել են համատեղ խորհրդակցություններ՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների, Հայաստանի փրկարար ծառայության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, • նախազգուշական նամակներ են ուղարկվել Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ բոլոր մարզպետներին։ Տեսչական մարմինն արդեն իսկ ստացել է 97 պատասխան գրություններ՝ ձեռնարկված հակահրդեհային միջոցառումների վերաբերյալ։ Գործառույթը կրում է շարունակական բնույթ։ Տեսչական մարմնի կողմից հաշվառվել և վերլուծվել է 2020թ․1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած 2756 հրդեհի դեպք (նախորդ տարվա 3451 հրդեհի փոխարեն)։ Արձանագրվել է հրդեհների ընդհանուր քանակի նվազում 20%-ով, իսկ խոտածածկ տարածքներում` 10.3%-ով: 386 հրդեհների վերաբերյալ կազմվել են ակտեր: Տեղի ունեցած հրդեհներից զոհվել է 8 (բոլորը բնակելի տարածքում), իսկ վնասվածքներ է ստացել 16 մարդ, որից 9-ը՝ մարդատար մեքենաների հրդեհների հետևանքով, 6-ը՝ բնակելի տարածքում, 1-ը՝ բենզալցակայանում։ Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 247 հրդեհատեխնիկական հետազոտություն, ընդ որում ՀՏՀ-ների ընդհանուր քանակի 76,5% (189 հատ) կատարվել է Երևանում, 19 հետազոտություն՝ Արմավիրում, 14-ական՝ Արագածոտնի և Արարատի մարզերում, 10՝ Կոտայքի և 1՝ Վայոց Ձորի մարզերում։ Երևանում գտնվող 189 բենզալցակայանների հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում արձանագրվել է 578 խախտում։ Ուսումնասիրվել և տրամադրվել է 224 եզրակացություն՝ նախագծային փաստաթղթերի հակահրդեհային պահանջների համապատասխանելիության վերաբերյալ: Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 235 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին, որից 106-ը (45%) Երևանում: Տրամադրվել է 7 եզրակացություն՝ հրդեհ ազդարարող համակարգերի շահագործման վերաբերյալ: 2020թ․ 1-ին կիսամյակի ընթացքում Տեսչական մարմնին հանրության կողմից հասցեագրված ընդհանուր առմամբ 172 բողոքից 23-ը վերաբերում է հրդեհային և տեխնիկական անվտագությանը, այդ թվում՝ 16-ը Երևանում գտնվող օբյեկտների վերաբերյալ, 2-ական՝ Արմավիրի և Լոռու մարզերում և մեկական՝ Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի մարզերում: Կատարված ստուգումների և հետազոտությունների արդյունքում բացահայտված խախտումների վերաբերյալ կազմվել է 7 արձանագրություն: Բողոքներում բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում են հակահրդեհային միջտարածություններին։ Բողոքներից 4-ը ստացվել է թեժ գծով: Հաշվետու ժամանակահատվածում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 139 արձանագրություն։ Տեխնիկական անվտանգության ոլորտում կայացվել է 52 որոշում՝ 26-ը՝ վարչական տույժ նշանակելու մասին, 7-ը կարճման, 6-ը կասեցման, 2-ն՝ արտադրական վտանգավոր օբյեկտի գործունեությունը դադարեցնելու մասին, 1-ը՝ վերսկսման մասին, 7-ը՝ վարչական վարույթ հարուցելու մասին (որից 5-ը՝ փորձագետի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու մասին), 1-ը վերադաս բողոքը բավարարելու մասին, 1 որոշում վերադաս բողոքը մերժելու մասին, 1 որոշում վարչական վարույթը նոր քննության ուղարկելու մասին։ Տեխնիկական անվտանգության բնագավառում կայացված 2 վարչական ակտ բողոքարկվել է վերադասության կարգով, 8-ը՝ դատական: Տեխնիկական և հրդեհային անվտանգության հարցերով տրամադրվել էխորհրդատվություն 308 տնտեսավարողներիևքաղաքացիների, որից 54.5%-ից դեպքերում՝ տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների պահանջով: Տեսչական մարմնին առավել հաճախ տրվող հարցերը վերաբերում են հրդեհային և տեխնիկական անվտանգության օրենսդրության պահանջների խախտումներին, այդ թվում՝ • օբյեկտների միջև հակահրդեհային միջտարածություններին, հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգերի առկայության պահանջներին։ • կրակմարիչների քանակի հաշվարկին։ [b]ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժի[/b]ն

Նմանատիպ նյութեր