1221 դիտում
20:58 28-07-2022
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկող միջոցառումներն անցկացրեց Լոռու մարզի ճամբարներում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հուլիսի 28-ին, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նպատակով ևս մեկ իրազեկող միջոցառում անցկացրեց, այս անգամ, Լոռու մարզի «Գուգարք» մանկապատանեկան և «Ծիծեռնակ» ուսանողական ճամաբարներում։
Միջոցառմանը ներկա էին ՔՏՀԱ տեսչական մարմնի ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության, իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների, ինչպես նաև Լոռու տարածքային բաժինների մասնագետները։
Վերջիններս ճամբարներում հանգստացող 7-13 տարեկան երեխաների համար հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկող և կանխարգելիչ միջոցառումներ իրականացրեցին։ Երեխաներն ու պատանիները սովորեցին հրդեհային անվտանգության կանոններն ու թե ինչ կանխարգելիչ գործողություններ են անհարժեշտ հրդեհի ժամանակ։
Քննարկվեցին նաև տարհանման ձևերն ու միջոցները, կրակմարիչի հետ վարվելու կանոնները, անտառային ու խոտածածկ տարածքներում հրդեհների աղբյուրները արագ չեզոքացնելու գործողությունները։
Հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ երեխաների հարցրերին ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակիցների հանգամանալից ու սպառիչ պատասխաններով էլ ավարտվեց իրազեկամն միջոցառումը , որի նպատակը մեկն է՝ հրդեհային անվտանգության կոնոններն ուսուցանելն ու տեղեկացված սերունդ դաստիարակելը։

Նմանատիպ նյութեր
3067 դիտում
17:24 02-06-2018
Հրդեհային անվտանգության շուրջ 406 ստուգում և հետազոտություն. ԱԻՆ-ը շարունակում է հրդեհային անվտանգության ծրագիրը
4026 դիտում
23:46 19-08-2021
ՀՀ ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինները վերսկսել են հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ մշտադիտարկումները
Այս բաժնից
1603 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ