211652_close_icon

Ազատության ուղի․ Վիլնյուսից մինչև բելառուսական սահման տասնյակ հազարավոր մարդիկ կենդանի շղթա են կազմել՝ հաջակցություն Բելառուսի

views-count2658 դիտում article-date 12:10 24-08-2020
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից մինչև բելառուսական սահման տասնյակ հազարավոր մարդիկ նախօրեին կենդանի շղթա են կազմել՝ հաջակցություն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ անցկացվող բողոքի ցույցի մասնակիցների, գրում է [url=https://meduza.io/short/2020/08/23/put-svobody-ot-vilnyusa-do-belarusi-desyatki-tysyach-lyudey-vstali-v-zhivuyu-tsep-v-litve-chtoby-podderzhat-belorusskiy-protest?fbclid=IwAR3E-dn7ezzgR7RrKT7wgk0TPDNnrvrNnhwtpi32wN2zKPVMn_L_vYZO4ls]meduza.io[/url] կայքը։ «Ազատության ուղի» անվանումը ստացած այս ակցիան նվիրված է եղել «Բալթյան ուղի» ակցիայի 31-ամյակին։ Այսպես՝ 1989 թվականի օգոստոսի 23-ին Բալթյան երկրների անկախության համար իրականացվող զանգվածային շարժման շրջանակում Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ավելի քան 2 միլիոն բնակիչ Վիլնյուսից Ռիգայով դեպի Տալլին կենդանի շղթա էին կազմել։ Հիշեցնենք, որ երեկ, տարբեր գնահատականների համաձայն, 100-150 հազար ցուցարարներ հավաքվել են Անկախության հրապարակում, որտեղից շարժվել են «Պլանետա» հյուրանոց, որը տեղակայված է «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտակայքում: Հարյուրավոր զինվորականներ շրջապատել են «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի տարածքը:

Նմանատիպ նյութեր