211652_close_icon
views-count21744 դիտում article-date 12:54 23-08-2020

Ծնունդդ շնորհավո՛ր, քաղաքացիների հետ ամեն օր աշխատանքային շփումների մեջ առօրյադ անցկացնող լավ մարդ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի ծննդյան օրն է: Մարդ, ով ոչ միայն ունի մարդկային բարձր հատկանիշներ, այլ նաև իր գործի գիտակ է: Թե՛ համակարգում, և թե՛ իրավական համակարգում համարվում է պրոֆեսիոնալ իրավաբան և իզուր չէ, որ նրան ճանաչողները ասում են. «Եթե մի մարդու ամենօրյա շփումը քաղաքացիների հետ հավատ է ներշնչում վերջիներիս մոտ, եթե մի մարդ առաջնորդվում է Աստվածաշնչյան սկզբունքներով ու գերադասում է հայ ու համաշարհային դասականների գրականությունն ու երաժշտությունը, ապա այդ մարդը իրավունք ունի՝ ինչպես գրել է մեծն Սևակը, մարդ կոչվելու: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է Ա. Բաղդասարյանին ծննդյան օրվա առթիվ՝ ցանկանալով առողջություն և երկար տարիների կյանք: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/01/1158710/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, հուլիսի 1-ին դատախազության աշխատողի օրվա և ՀՀ դատախազության կազմավորման 102-ամյակի առթիվ, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը պարգևատրվել էր «Դրաստամատ Կանայան» մեդալով: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ա. Բաղդասարյանը իրավապահ համակարգում համարվում է իր գործին գիտակ: Նա դատախազության պրոֆեսիոնալ կադրերից է և բարձր է գնահատվում թե՛ գործընկերների կողմից, այդ թվում՝ իրավապահ համակարգում և թե՛ հարազատների շրջապատում: Նա իր աշխատասիրությամբ ու մարդկային հատկանիշներով միշտ գնահատվել է՝ անգամ քաղաքացիների կողմից և իզուր չէ, որ նրան դատախազության համակարգում համարում են «խաղաղության աղավնի»:

Նմանատիպ նյութեր