211652_close_icon
views-count15398 դիտում article-date 19:26 21-08-2020

Շիրակի մարզպետարանի դիմաց 4-րդ օրը հացադուլ հայտարարած քաղաքացուն այսօր այցելեցին բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 4-րդ օրն է, Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչ Գոռ Մ արտիրոսյանը հացադուլ է հայտարարել՝ փորձելով այդ կերպ հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը իր ընտանիքում համաճարակի հետևանքով առաջացած սոցիալական ծանր վիճակի վրա: Մինչև համավարակի տարածումը, Գոռը զբաղվել է խոզաբուծությամբ, սակայն երկրում ստեղծված համաճարակային պայմաններում այլևս չկարողանալոով լուծել խոզերի կերի հայթայթման հարցը, դիմել է կառավարությանը՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար, սակայն մերժվել է , խոզերն ու գոջիները լրիվ սատկել են, և այս ամենից հետո ևս նա չի օգտվել կառավարության աջակցության ծրագրերից: Գոռի կինը հղի է և ունի առողջական խնդիրներ, դեղորայքի կարիք, ուստի Գոռը խնդրանքով դիմել է առողջապահության նախարարության, բայց ապարդյուն: Արդեն չորս օր Շիրակի մարզպետարանի դիմաց իր մեքենայի մեջ հացադուլ անող Գոռի պահանջներն են՝ վարչապետի հետ հանդիպումն ու մարզպետի հրաժարականը, քանզի լիովին հիասթափված է գործող իշխանություններից, ժամանակին տրված սին խոստումներից, երկրում տիրող իրավիճակից: Գոռը պատրաստվում է շարունակել հացադուլը մինչև իր պահանջների լիակատար բավարարումը: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը հայտնում է, որ նկարահանման պահին նրան այցելեց Գյումրու շտապբուժօգնության բրիգադը, սակայն Գոռր հրաժարվում է օգտվել իր խոսքերով ասած՝ ձևականորեն իրեն այցելող շտապբուժօգնության ծառայություններից: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր