211652_close_icon
views-count45425 դիտում article-date 18:44 04-11-2021

18-ամյա վարորդը Կոտայքի մարզպետարանի դիմաց Mercedes-ով բախվել է մարզպետարանի հենապատին, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 18-ամյա Արթուր Մեհրաբյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակում բախվել է Կոտայքի մարզպետարանի բետոնե հենապատին։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մեհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
 
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանըտեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը սովորում է Հրազդանի պետական քոլեջի 3-րդ կուրսում։
 
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր