Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 50 000 մարդ
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 50 000 մարդ, հաղորդում է [url=https://www.golos-ameriki.ru/a/over-50-000-evacuated-in-california-due-to-wildfires/5552449.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Հրդեհը տարածվել է մոտ 780 քառ. մղոն տարածքով:
Ոչնչացվել է 175 կառույց, ներառյալ՝ բնակելի տներ: Եվս 50 000 կառույց գտնվում է սպառնալիքի տակ:
Տուժել են 33 բնակիչ և հրշեջներ, երկու մարդ զոհվել է: