Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով հազարավոր բնակիչներ են տարհանվել
Կալիֆոռնիայի հյուսիսում անտառային հրդեհների պատճառով հազարավոր բնակիչներ են տարհանվել: Հարյուրավոր տներ են այրվել:
Անտառային հրդեհների դեմ պայքարում 4 հրշեջ է տուժել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բնապահպանները նշում են, որ կրակն արդեն մոտեցել է Գրանտ պուրակին, որտեղ աճում են սեկվոյաներ, որոնց տարիքը հասնում է մինչև 3 000 տարվա: Պուրակի շուրջը ստեղծվել է բուլդոզերներից ու հրշեջ մեքենաներից պատ` ծառերը պաշտպանելու համար:
Հրդեհի տարածմանը նպաստում են ուժեղ քամին և օդի բարձր ջերմաստիճանը: