Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով 180 հազար մարդ է տարհանվել. նահանգապետն արտակարգ դրություն է հայտարարել
ԱՄՆ Կալիֆոռնիայի հարավում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 180 հազար բնակիչ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ տարհանվող բնակիչների մեծ մասը բնակվում է Լոս Անջելեսում, սակայն իրավիճակն ավելի բարդ է Վենտուրա շրջանում, որտեղ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ դրություն է հայտարարել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է 3 հոգի: Ավելի քան 250 հազար բնակիչ առանց էլեկտրականության է մնացել, այրվել է առնվազն 150 կառույց:
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ արտակարգ իրավիճակը տարածաշրջանում կպահպանվի մինչև ուրբաթ: