211652_close_icon
views-count1345 դիտում article-date 13:40 18-08-2024

Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 4 հազար մարդ է տարհանվել

Թուրքիայի Իզմիրի նահանգում հրշեջներն արդեն չորս օր շարունակ պայքարում են անտառային հրդեհների դեմ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է թուրքական Hürriyet-ը, մեջբերելով երկրի Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարի խոսքը, քամին, բարձր խոնավությունը և նոր բռնկումները դժվարացնում են հրշեջների աշխատանքը։

Նախարարի խոսքով՝ անտառային հրդեհներն այս ընթացքում շարունակվում են նաև Այդինում, Մուղլայում, Բոլուում և Մանիսայում, իսկ, ընդհանուր առմամբ, ներկայում ութ ակտիվ հրդեհ կա: Հաղորդվում է, որ ներկայում անտառային հրդեհների հետ կապված կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել։

Ըստ աղբյուրի՝ հրդեհների պատճառով Իզմիրում տարհանվել է 4 հազար 159 մարդ։

Նմանատիպ նյութեր