211652_close_icon
views-count13484 դիտում article-date 14:28 21-08-2020

Պատկան մարմինների մեղքով՝ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ բախվել են Opel-ն ու ավազով բարձված КАМАЗ-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են Արամուս գյուղի բնակիչ 21-ամյա Կարեն Վ․-ի վարած КАМАЗ մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ 59-ամյա Հարութ Ղ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ Opel-ի վարորդ Հարութ Ղ․-ն, նրա ուղևորներ՝ Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 64-ամյա Անահիտ Ղ․-ն, 59-ամյա Օֆելյա Հ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Լուսինե Հ․-ն՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակի են ավտովթարներ լինում, և հիմնական մեղավորը ավազով բարձված բեռնատարներն են լինում, քանի որ վարորդները, ավազահանքից դուրս գալով, չթույլատրելի հատվածով փորձում են անցնել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ են ստեղծում մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար, ինչն էլ դառնում է վթարի պատճառ։ Դեռ տարիներ առաջ Կապի և տրանսպորտի նախարարությունը խոստացել էր, որ այդ հատվածում կտեղադրեն երկաթբետոնե արգելապատնեշներ, սակայն այդ ամենը ամպագոռգոռ խոստումներ դարձան։ Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր