15833 դիտում
17:26 31-08-2014
Պատկան մարմինների մեղքով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում. խոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ, 23-ամյա Վահագն Մարտիրոսյանը իր վարած ГАЗ 53 մակնիշի 42 ՏԼ 591 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում դաշտամիջյան ճանապարհից դեպի գլխավոր մայրուղի անցնելիս կողաշրջվել է:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել, մեքենան էլ բարձված է եղել խոտով: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի Ծաղկաձորի ջոկի ծառայողները՝ ջոկի հրամանատար Պետրոս Մաթևոսյանի գլխավորութամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Մայիս Դադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է դաշտամիջյան հատվածից դեպի մայրուղի ընկած ճանապարհահատվածի անբարեկարգ վիճակը, ու եթե պատկան մարմինները նշված հատվածը գոնե մասամբ ասֆալտապատեն, հետագայում հնարավոր կլինի խուսափել ավտովթարներից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+