211652_close_icon
views-count9947 դիտում article-date 10:33 27-03-2014

Պատկան մարմինների անգործության հետևանքով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Գուսան Շերամի փողոցի թիվ 113/3 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Արտյոմ Գալստյանի վարած Volkswagen մակնիշի 34 DA 465 համարանիշի և 23-ամյա Նահապետ Խաչատրյանի վարած Mitsubishi մակնիշի 77 ԼՕ 377 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վաթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Ա. Գալստյանը տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր՝ 18-ամյա Ռաֆիկ Գալստյանը տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 և 19 հրշեջ փրկարարական ջոկատները՝ մեկական մարտական հաշվարկով: Վարորդին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ հրշեջ-փրկարարների օգնությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է նշված ճանապարհին տևական ժամանակ առաջացած հսկայական փոսը, իսկ հավաքված բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ փոսի պատճառով հաճախակի են լինում վթարներ, իսկ Երևանի քաղաքապետարանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատասխանատուները քար անտարբերություն են ցուցաբերում բնակիչների ահազանգերին: Եթե փոսալցման աշխատանքները ժամանակի կատարեն, ապա վթարներից հնարավոր կլինի խուսափել: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր