211652_close_icon
views-count1107 դիտում article-date 17:14 20-08-2020

Օգոստոսի 21-ին 10 ժամով կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 21-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Մուշավան թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր