211652_close_icon
views-count1701 դիտում article-date 16:08 29-08-2014

Օգոստոսի 29-ից 30 ժամով կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 17:00-ից մինչև օգոստոսի 30-ը ժամը 23:00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Իսակովի պողոտայի 6-11 համարների ջրամատակարարումը, իսկ Նորագյուղ թաղամասում կդիտվի ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Նմանատիպ նյութեր