211652_close_icon
views-count1699 դիտում article-date 14:31 19-08-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 18-ին, ժամը 15.05-ին, Երևանի Չեխովի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 18-ին, ժամը 20.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեկելի մասից և բախվել ծառին. 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 18-ին, ժամը 22.45-ին, Երևանի Սուրենյան փողոցում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 18-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Ջանֆիդա-Արմավիր ճանապարհին իրար են բախվել երկու «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և մեքենաներից մեկի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 18-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 36-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 18-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան և Նարեկացու փողոցների խաչմերուկում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 25-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 24-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր