71721 դիտում
11:13 19-08-2020
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բեռնատար ջրատարը բախվել է վթարված Նիվային, վերջինը, մի քանի մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել է ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 17-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։
Ժամը 23։00-ի սահմաններում բեռնատար ջրատարի վարորդը Ձորաղբյուր-Գետարգել ավտոճանապարհին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Նիվան մոտ 20 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանն ու Նարեկ Զոհրաբյանը։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, սակայն փրկարարներն անելիք չեն ունեցել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նիվան ճանապարհին կայանված է եղել, ու վարորդը փորձել է վնասված անվադողը փոխել, երբ այդ ժամանակ էլ բեռնատարը բախվել է Նիվային։
Բարեբախտաբար, տուժածներ չկան։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+