SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաաշտի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 17-ին ոստիկանույթան Արտաշատի բաժին ստացված ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Երևանի բնակիչ Բաբկեն Հ-ն և հայտնել, որ օգոստոսի 14-ի ժամը 18։00-ից մինչև օգոստոսի 17-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց կուսակցության՝ Արտաշատ քաղաքի Խարազյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գրասենյակի շենքի մուտքի վերևի հատվածում ամրացված «Հայրենիք» կուսակցության երկու դրոշները գողացել են։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգող Բաբկեն Հ-ն նշված կուսակցության Արտաշատի մասնաճյուղի ղեկավարն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արտաշատում գողացել են «Հայրենիք» կուսակցության դրոշները
2020.08.19 10:47


Twitter
Вконтакте
Одноклассники