211652_close_icon
views-count3695 դիտում article-date 19:31 10-10-2014

Հանրահավաքում չկան կուսակցության դրոշներ, խոնարհվել են միայն պետության դրոշները, այդպես է լինելու մինչև հաղթանակ. Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր չկան կուսակցական դրոշներ, խոնարհվել են պետության դրոշները եւ այդպես պետք է մնա մինչեւ հաղթանակը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ազատության հրապարակում Եռյակի հանրահավաքին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Միաժամանակ ավելացրեց, որ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը «գողացել է» ոչ թե իր քվեն, այլ ժողովրդի ձայնը: Նա իր խոսքում նաև նշեց, որ արտաքին քաղաքական դաշտում միայն լեգիտիմ իշխանությունը կարող է հաջողություններ ունենալ: Նա նաև Շանթ Հարությունյանին եւ Վոլոդյա Ավետիսյանին քաղբանտարկյալների հետ համեմատեց եւ ավելացրեց, որ նման մարդկանց ոչ թե պետք է ազատազրկել, այլ տեր կանգնել: Ժառանգության առաջնորդը շնորհակալություն հայտնեց հանրահավաքին ներկա ուժերին, ովքեր տարաձայնությունները մի կողմ դնելով միավորվել էին՝ կարծիք հայտնելով, որ պայքարի վերջում էլ շնորհակալություն են հայտնելու Սերժ Սարգսյանին՝ հեռնալու համար: Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ ժողովուրդը վանկարկեց «հիմա, հիմա», եւ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդից լռություն պահանջեց, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկեն հաջորդ քայլերը:

Նմանատիպ նյութեր