3165 դիտում
21:26 18-08-2020
«Լացիոյի» տնօրեն. Դավիդ Սիլվան որպես մարդ՝ հարգանքի արժանի չէ
«Լացիոն» հանդես է եկել հայտարարությամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Դավիդ Սիլվայի՝ «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելու առթիվ: Նշենք, որ իտալացիները Սիլվայի հետ հուլիսի վերջերից բանակցություններ էին վարում:
«Ես տեղեկացա, որ Դավիդ Սիլվան տեղափոխվել է «Սոսյեդադ»: Ես նրան շատ եմ հարգում որպես խաղացող, սակայն ոչ՝ որպես մարդ», հայտարարել է «Լացիոյի» մարզական տնօրեն Իգլի Տարեն:
«Լացիոյին» խիստ զայրացրել է այն, որ Սիլվան նույնիսկ տեղյակ չի պահել, որ տեղափոխվում է Լա Լիգայի ակումբ: Նա չի պատասխանել հռոմեացիների տնօրենների զանգերին, թեպետ «Լացիոյի» հետ պայմանագիրն արդեն համաձայնեցված էր և նույնիսկ բուժզննում էր նշանակված:
Օգոստոսի սկզբներին հաղորդվել էր, որ «Լացիոն» 34-ամյա իսպանացուն առաջարկել էր 3-ամյա պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով: Ավելի ուշ հաստատվել էր, որ կողմերը համաձայնեցրել են գործարքը:
Նմանատիպ նյութեր
1398 դիտում
23:36 28-03-2014
Դավիդ Սիլվան կարող է տեղափոխվել «Բարսելոնա»
1139 դիտում
19:22 30-10-2014
Դավիդ Սիլվան կարող է բաց թողնել մանչեսթերյան դերբին
3939 դիտում
21:31 13-08-2018
Դավիդ Սիլվան ավարտեց կարիերան Իսպանիայի հավաքականում
Այս բաժնից
3079 դիտում
10:00 19-01-2025
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
3004 դիտում
17:01 18-01-2025
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները
2443 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը