Դավիդ Սիլվան ավարտեց կարիերան Իսպանիայի հավաքականում
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան հայտարարեց Իսպանիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին:
32-ամյա ֆուտբոլիստը երկրի ազգային հավաքականում հանդես էր գալիս 2006 թվականից:
Սիլվան երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն (2008, 2012), մեկ անգամ նվաճել աշխարհի առաջնությունը (2010):
Ընդհանուր առմամբ նա Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 129 խաղի և դարձել 37 գոլի հեղինակ: