Դավիդ Սիլվան կարող է տեղափոխվել «Բարսելոնա»
                        Իսպանիայի հավաքականի «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Դավիդ Սիլվան իր կարիերան կարող է շարունակել «Բարսելոնա»-ում, հայտնում է Le10Sport-ը:  Նշվում է, որ կատալոնյան ակումբը Դավիդ Սիլվայի տրանսֆերի համար պատրաստ է 60 մլն եվրո վճարել:  «Բարսելոնա»-ում Սիլվային դիտարկում են, որպես Խավիի պոտենցիալ փոխարինողի:
28-ամյա իսպանացին «Սիթի»-ի կազմում հանդես է գալիս 2010 թվականից: Մինչ այդ Սիլվան հանդես է եկել իսպանական «Վալենսիա»-ում, «Էյբար»-ում  և «Սելտա»-ում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

