Դավիդ Սիլվան կարող է բաց թողնել մանչեսթերյան դերբին
                        «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Դավիդ Սիլվան վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ կայանալիք դերբին: Կիսապաշտպանը  վնասվածք է ստացել Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Նյուքասլ»-ի հետ կայացած խաղի 9-րդ րոպեին և չի կարողացելշարունակել հանդիպումը: 
Մանչեսթերյան երկու գլխավոր ակումբների մրցավեճը կկայանա նոյեմբերի 2-ին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

