211652_close_icon
views-count4789 դիտում article-date 21:04 18-08-2020

Մահացել է ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի մայրը. ՊՆ-ն ցավակցական խոսք է հղել

Մահացել է ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի մայրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: ՊՆ-ն ցավակցական խոսք է հղել, որը ներկայացնում ենք ստորև. ««Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը». Գարեգին Նժդեհի մարգարեական խոսքերն առավել հնչեղ են դառնում հատկապես այն ժամանակ, երբ վտանգվում են հայրենքի սահմաններն ու ժողովրդի անդորրը: Երբ առյուծածին մայրերի հերոս որդիները հայրենիքի փրկության նժարին դնում են ամենաթանկն ու սեփական արյամբ գրում հարազատ ժողովրդի ճակատագիրը: Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի մայրը՝ Բավական Աբրահամյանը, մեկն է այն մայրերից, որոնց սիրասուն ու հայրենապաշտ սրտում մեր գոյապայքարը սնող ակունքն է, որոնց անմնացորդ նվիրումը, սերն ու ուժը կերտում են սահմանին կանգնած քաջերի ոգին ու հայրենիքի համար կյանքը չխնայելու առաքինությունը: Բավական Աբրահամյանի նման մայրերի կերպարով է ամբողջանում հայրենիքի կերպարը մեր սրտում, ու նրանց հանդեպ սիրով է չափանշվում մեր սերը առ Հայրենիք: Բավական մայրիկը ավարտեց իր երկրային ուղին և գնաց միանալու այն սուրբ Մայրերի աստղաբույլին, որոնց խնկելի ձեռքերում մեր հայրենիքի ճակատագիը մնաց աննկուն ու չբեկվեց: ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Բավական Աբրահամյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մաղթում ոգու ամրություն և ուժ կորուստը հաղթահարելու համար»:

Նմանատիպ նյութեր