211652_close_icon
views-count4161 դիտում article-date 18:34 17-08-2020

Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար պարոն Արայիկ Հարությունյանին [b] Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին[/b] Հարգելի պարոն Փաշինյան, մենք երկար տարիներ աշխատում ենք Հանրապետական մարզադաշտում որպես պահակ և բարեխղճորեն կատարում ենք մեր աշխատանքային պարտականությունները։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝Վազգեն Սարգսյանի անվան «Հարապետական» մարզադաշտի նոր տնօրեն է նշանակվել Արսեն Բալաբեկյանը, ով որոշել է ազատվել մեզնից և դա հիմնավորում է հետևյալ կերպ՝ եթե մենք ինքնակամ դիմում չգրենք ու չհեռանանք, ապա 2 նկատողությունների միջոցով կազատվենք աշխատանքից, այնպես, որ ավելի լավ է մեր կամքով դա անենք։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել այս խնդրին, որովհետև ստացվում է Նոր Հայաստանում կրկին տիրում են հին բարքերն ու բաձիթողի վիճակը ու սոցիալական վատ վիճակում գտնվող, այդ միջոցներով ընտանիքի համար մի կերպ հաց վաստակող մարդիկ կանգնում են լուրջ փաստի առաջ․ այն է դառնալ գործազուրկ ու զրկվել միակ եկամտի աղբյուրից։ Աշխատանքից նախատեսում է ազատել 9 աշխատակցի և նրանց փոխարեն բերել «Արմոբիլ» անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնց իրականում տրվելու է շատ ավելի մեծ չափի գումար այդ ծառայության իրականացման համար և այդ կազմակերպության հետ հնարավոր է ինքն ունի սերտ կապեր։ [b]«Հանրապետական» մարզադաշտի պահակային ծառայություն Կոնտակտային անձինք՝ Մհեր Գրիգորյան՝ 055 227376 Գոռ Կարապետյան՝ 091703311 ԱրսենԹովմասյան՝ 091226687 [/b]

Նմանատիպ նյութեր