119381 դիտում
23:00 15-07-2018
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.պահանջում ենք Արարատ Միրզոյանից ներողություն խնդրել մեր նահատակ եղբայրների և մասնավորապես՝ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից.Սարգիս Ստեփանյան
Մեծարգո վարչապետ,
Մենք՝ մարտական ծառայություն անցած վիրավոր զինծառայողներիս, մեր զայրույթն ու վրդովմունքն ենք հայտնում օրերս համացանցում հայտնված տեսանյութում առաջին փոխվարչապետի մամլո խոսնակի կողմից թույլ տրված անհարգալից ձևակերպումների կապակցությամբ:
Հարցը հատկապես սրվում է, երբ նման անպատասխանատու արտահայտություններ թույլ են տալիս պետական ապարատի ներկայացուցիչները, և չեն արժանանում պատշաճ գնահատականի իրենց վերադասների կողմից:
Չենք ցանկանում ենթադրել, որ դա պետության և նրա կոնկրետ այրերի դիրքորոշումն է: Ուստի ակնկալում ենք անձամբ Ձեր պաշտոնական գնահատականը:
Ինչպես նաև, հաշվի առնելով, որ նշված պերսոնան հանդիսանում է առաջին փոխվարչապետի մամլո խոսնակը, պահանջում ենք Արարատ Միրզոյանից ներողություն խնդրել մեր նահատակ եղբայրների և մասնավորապես՝ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար վիրավորում ստացած բոլոր տղաներից՝ իր մամլո խոսնակի արտահայտությունների համար, բնականաբար՝ վերջինիս պաշտոնանկ անելուց հետո միայն:
Լիահույս ենք, որ Դուք ևս կիսում եք մեր կարծիքն առ այն, որ մեր Սրբազան Երկիրը ՝ կործանվող, Սրբերին՝ դեգենեռատ, Ազգին՝ լալկան, Հերոսին՝ անուղեղ անվանող պերսոնան, ով իր անթաքույց զզվանքն է արտահայտում հայկական գեների հանդեպ, ոչ միայն տեղ չունի Հայաստանի Հանրապետության կառավարության մեջ, այլև նման վերաբերմունքը պետք է պետական ամենաբարձր մակարդակով խստորեն դատապարտվի և արմատախիլ արվի Հայկական նոր իրականությունից:
Հայրենիքի ԳԻՏԱԿՑՎԱԾ պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած մարտական ընկերներ
[color=#EF2929]
https://www.facebook.com/sargis.sargsyan.123456[/color]
Նմանատիպ նյութեր
1042 դիտում
19:19 03-12-2024
Մենք իրոք այսօր ազգ-նահատակ ենք՝ Նիկոլի դավաճանության նահատակ. Աշոտյան
10841 դիտում
16:14 14-12-2018
Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո