211652_close_icon
views-count2331 դիտում article-date 14:14 17-08-2020

Նախորդ իշխանության վերադարձն անհնար է, իսկ գործող իշխանությունն էլ ձախողել է. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չի կարող քննարկվել նախորդ իշխանությունների որևէ վերադարձի հարց, դա անհնար է։ Այն բոլոր քաղաքագիտական և այլ ինչ ձևակերպումներով կուզեք նայենք, անհնար պռոցես է։ Նրանք ովքեր ասում են ժողովուրդ զգույշ եղեք նախկինները կարող է վերադառնան ստախոսներ են, խաբեբաներ, և խաբում են մեր ժողովրդին։ Այս մասին #bRightTalk ձևաչափի հինգերորդ մասի շրջանակում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Իշխանությունից հեռացված ուժերն ամեն ինչ անելու են, որ իրենք մնան գործոն և նրանք կարող են մնալ գործոն, միայն այն պարագայում, երբ գործող իշխանությունը նրանց թիրախավորում է։ Գործող իշխանությանը ձեռնտու է նրանց թիրախավորել, քանի որ դրանով ստվերում են մյուսներին իմա՝ առողջ ուժերին։ Մենք խոսում ենք, որ ժողովուրդը նայի, լսի և իրազեկվի, որ նախորդ իշխանության և գործող իշխանության պինգպոնգ խաղի մեջ տուժում է ժողովուրդը, քանի որ այս ամենի արդյունքում ոչմի արդյունք չի գեներացվելու ժողովրդի համար։ Լինելու է սուր պատերազմ սևերի և սպիտակների միջև, որտեղ պարտվելու է միայն ժողովուրդը»,- ասել Մարուքյանը: Էդմոն Մարուքյանը նշել է նաև, որ այդ պարագայում նախկինները կմնան գործոն միայն չակերտավոր ասած, քանի որ բոլոր հարցումերով մեկ տոկոս ձայն էլ չունեն, բայց կմնան գործոն որպես զուտ էդպիսին, իսկ գործող իշխանությունն էլ կշարունակի սատանաների դեմ պատերազմը: «Ինչ է ասում «Լուսավոր Հայաստանը», մենք ասում ենք, որ մեր ճանապարհը տեսնում ենք հետևյալ կերպ։ Մենք համախմբելու ենք այդ երկուսից (իմա՝ նախորդ իշխանություններից և գործող իշխանություններից) դուրս գտնված առողջ ուժերին և ձևավորելու ենք այն բևեռը, որը ընտրությունների միջոցով երկու ուժերին էլ մի կողմ է դնելու»,- ասել է Մարուքյանը: Ըստ Մարուքյանի՝ չի կարող քննարկվել նախորդ իշխանությունների որևէ վերադարձի հարց և դա անհնար է: «Չի կարող քննարկվել նախորդ իշխանությունների որևէ վերադարձի հարց, դա անհնար է։ Դա բոլոր քաղաքագիտական և այլ ինչ ձևակերպումներով կուզեք նայենք, անհնար պռոցես է։ Նրանք ովքեր ասում են ժողովուրդ զգույշ եղեք նախկինները կարող է վերադառնան նրանք ստախոսներ են, խաբեբաներ և խաբում են մեր ժողովրդին։ Այդ ստախոսները լուծում են մի խնդիր՝ գործոն պահել նախկին իշխանություններին և դրանով սնուցել գործող իշխանության ռեյտինգը»,- նշել է Մարուքյանը: Էդմոն Մարուքյանը վստահեցնում է, որ նախկինների վերադարձն անհնար է : «Մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք ժողովուրդ ջան նախկինների վերադարձն անհնար է լինելու, իսկ գործող իշխանությունը հույսերը չի արդարացրել, հետևաբար լուծումները պետք է փնտրել այդ երկու ուժերից դուրս։ Իսկ դրանից դուրս ես վստահ եմ, որ մենք ձևացորելու ենք այդ ուղղությունը և այն հզորանալով գալու է և այդ ուժերին դուրս է դնելու։ Գիտեք կարելի է մեկ տարի սև ու սպիտակ խաղալ, երկու տարի խաղալ, օրինակ հիմա 2020 թ. ամառնա, թող մինչև 2021 թ. ամառ էլ դա խաղան, բայց ժողովուրդը փուլ առ փուլ հասկանալու է, որ դա սուտ կռիվ է, սուտ պատերազմ, ընդվորում այնքան սուտ, օրինակ, որ նախկին իշխանությունների բոլոր հայտնի և Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված թալանչիներն այսօր գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում կամ կարող է նաև Իսպանիայում էլ են գտնվում, բայց Հայաստանում ինչ որ մանր մունր բաներով են զբաղված։ Այդ մարդկանց բոլորին թույլատրվել է, որ գնան երկրից, հետևաբար աժողովուրդը դա էլ է ֆիքսում, որ այդ կռիվն էլ է սուտ և խաբերություն»,- ընդգծել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր