211652_close_icon
views-count5235 դիտում article-date 22:25 05-12-2020

Փորձելու ենք օդանավակայանի անվտանգությունը պահել այնքան, ինչքան հնարավոր է, բայց պետք է իշխանության աջակցությունը, իսկ այս իշխանությունն իրեն սպառել է. Կապանի քաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Մենք այսօրվա դրությամբ կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ: Այդ խնդիրը վերաբերում է Կապանի սահմաններին, Կապանի բնակիչների անվտանգությանը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/12/05/Kapan/3462533?fbclid=IwAR1oq8GxX2ONLbVzLF92GqCLpwzujil9v-uvVXzEuuZTiCDzzL4qCH0kJT4]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը: «Ես օրեցօր տեսնում եմ, որ դրա հետ կապված լուծումներ չեն տրվում, օրեցօր նկատվում է, որ այդ խնդիրն օրհասական է դառնում: Կարծում եմ, որ ներկայիս կառավարության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պարագայում մենք հնարավորություն կունենանք բուֆերային զոնա ստեղծել և ապահովել մեր բնակչության անվտանգությունը»,- ասաց Փարսյանը: Հարցին՝ որն էր Նիկոլ Փաշինյանի հիմնական սխալը, Կապանի քաղաքապետը պատասխանեց՝ նրա վարած քաղաքականությունը, որի պատճառով եղավ պատերազմը: Ինչ վերաբերում է Կապանի օդանավակայանի հետ կապված խնդրին, Կապանի քաղաքապետը նշեց՝ համաձայնագրի առաջին կետով նշված է, որ բոլոր մարտական գործողութունները դադարեցվում են և Հայաստանի ու Ադրբեջանի զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ այդ պահին կանգնած են. «Այսօրվա դրությամբ մենք թե՛ օդանավակայանից, թե՛ ԽՍՀՄ-ի ժամանակ գծված սահմաններից բավականին առաջ ենք: Դա այն պատճառով, որ ապահովենք անվտանգությունը: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր