119168 դիտում
21:59 16-08-2020
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 20-ամյա վարորդը 07-ով բախվել է երկաթե արգելապատնեշին. վիրավորներին դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 18:15-ի սահմաններում 20-ամյա Պարթև Ք.-ն, իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով՝ Աչաջուր գյուղի վերջնամասում, «Մակարավանք» տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Պարթև Ք.-ն, ուղևորներ՝ 16-ամյա Սարմեն Ս.-ն և 20-ամյա Վալերի Ց.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-ր դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+