2814 դիտում
15:34 16-08-2020
Արցախում ճանապարհաշինական ակտիվ աշխատանքներ են իրականացվում․ Արցախի նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գյուղական համայնքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակում ավարտվում է Մարտունու շրջանի Հերհեր համայնքը Ստեփանակերտ_Կարմիր_շուկա_Մարտունի մայրուղուն կապող ճանապարհահատվածի ասֆալտապատումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Հերհերը մեկն է մեր Հանրապետության բազմաթիվ համայնքներից, որոնց ճանապարհների ասֆալտապատումը կիրականացվի ընթացիկ տարում:
Երեկ կատարած աշխատանքային այցս գործի ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակն ուներ: Հանձնարարել եմ այն ավարտելուն պես սկսել Հերհերը_Ծովատեղ համայնքին կապող ճանապարհի ասֆալտապատումը ևս:
Մարտունու շրջանում այս տարի նախատեսված են նաև Թաղավարդ-Կարմիր-շուկա, Քերթ համայնքը՝ Ստեփանակերտ-Մարտունի մայրուղուն, Ճարտարը նախկին Զորավանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Իսկ Բերդաշենի ճանապարհը, որի մասին առիթ եմ ունեցել ներկայացնելու, շահագործման կհանձնվի առաջիկա շաբաթներին:
Հընթացս նոր թափ են ստացել նաև ներհամայնքային-ճանապարհների-սալապատման աշխատանքները:
Բարեկարգ համայնքներ ունենալը երկրի բարեկեցիկ ապագան կառուցելու նախապայմաններից է»,- գրել է նա՝ գրառմանը կից հրապարկելով տեսանյութ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1279 դիտում
14:57 25-06-2022
Համայն հայության ջանքերի շնորհիվ Արցախում իրականացվում են մեծածավալ բնակարանաշինական աշխատանքներ․ Արցախի նախագահ
655 դիտում
13:53 06-09-2024
Ագարակի հնավայրը շրջանցող հատվածում ճանապարհաշինական աշխատանքներն ակտիվ փուլում են
Այս բաժնից
2050 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
577 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
541 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի