211652_close_icon
views-count7806 դիտում article-date 20:48 17-02-2017

Օդանավակայաններում ակտիվ աշխատանքներ են իրականացվում. պատրաստվում ենք դիմավորել ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին. ՀՀ ԿԱ քաղավիացիա

Այսօր` փետրվարի 17-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հանդիպել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Սահմանապահ զորքերի ներկայացուցիչներին: Քննարկման ընթացքում անդրադարձել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներքին անձնագրերով առաջիկայում ՀՀ տարածք մուտք գործելու ընթացքում հանդիպող հնարավոր խնդիրներին, վերջիններիս լուծման տարբերակներին: Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները նշեցին, որ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների սահմանային անցման կետերը տեխնիկապես պատրաստ են ընդունել ՌԴ քաղաքացիներին, որի համար կատարվել են համապատասխան ծրագրային փոփոխություններ և այժմ գտնվում են ավարտական փուլում: ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել Սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրների շուտափույթ լուծմանը: [b] ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր