211652_close_icon
views-count1807 դիտում article-date 09:42 16-08-2020

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 31․3 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 15-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ [b]Մասնավորապես՝[/b] Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 600 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1․5 հա, 500 քմ, Արագածոտնի մարզի Ոսկևազ գյուղում՝ 800 քմ, Շամիրամ գյուղում՝ 5 հա, Աշտարակ քաղաքում՝ 1000 քմ, Արարատի մարզի Մրգավան գյուղում՝ 2500 քմ, 1500 քմ, Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին՝ 1000 քմ, Մասիս քաղաքում՝ 1000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ 2 հա, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ 700 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 20 հա, Տավուշի մարզի Մովսես գյուղում՝ 5000 քմ, Երևան-Մասիս ավտոճանապարհին՝ 1․3 հա։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 31․3 հա:

Նմանատիպ նյութեր