Անգլիա. «Չելսիի» ֆանտաստիկ հաղթարշավը շարունակվում է, «Արսենալը» ընդհատեց անհաջողությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 18-րդ տուրում տեղի ունեցավ պատմական իրադարձություն. առաջատարը, Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Բորնմութին» և ակումբային ռեկորդ սահմանեց` տանելով 12-րդ անընդմեջ հաղթանակը: Պարզապես ապշեցնում է Կոնտեի թիմն իր հաղթարշավով: «Չելսին» վաստակեց 46 միավորով և արդեն 9 միավորով է գերազանցում «Լիվերպուլին» և «Արսենալին»:
Լոնդոնի «Արսենալը» մեծ դժվարությամբ 1:0 հաշվով հաղթեց «Վեսթ Բրոմվիչին»` հաղթական գոլը խփելով միայն խաղավերջում: Շարունակում է ձախողվել Անգլիայի գործող չեմպիոնը` «Լեսթերը», որը սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց «Էվերթոնին»:
[b]Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր
[/b]
«Չելսի» - «Բորնմութ»՝ 3:0
Պեդրո Ռոդրիգես, 24, 90+3, Էդեն Ազար, 49, 11մ
«Արսենալ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 1:0
Օլիվյե Ժիրու, 87
«Լեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 0:2
Քևին Միրալյաս, 51, Ռոմելու Լուկակու, 90+1