Անգլիա. Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիի» տպավորիչ հաղթարշավը շարունակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիական Պրեմյեր լիգայում շարունակում է իր հաղթարշավը «Մանչեսթեր Սիթին»: 5-րդ տուրում Խոսեպ Գվարդիոլայի թիմը 4:0 հաշվով հաղթեց «Բորնմութին»: Իր խաղաոճով և արդյունքներով «Մանչեսթեր Սիթին» գնալով ավելի է նմանվում «Բարսելոնային»:
«Արսենալը» արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթեց «Հալ Սիթիին» նկատմամբ: Գործող չեմպիոնը` «Լեսթերը» սեփական հարկի տակ հաղթեց «Բարնլիին»՝ 3:0: «Լեսթերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Իսլամ Սլիմանին` թիմի նորեկը:
Այս տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի հարյուր տոկոսանոց արդյունք և 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
[b]Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր
[/b]
«Մանչեսթեր Սիթի» - «Բորնմութ»՝ 4:0
Քևին դե Բրույնե, 15, Կելեչի Իհեանաչո, 28, Ռահիմ Ստերլինգ, 48, Իլկայ Գյունդոգան, 66
«Հալ Սիթի» - «Արսենալ»՝ 1:4
Ռոբերտ Սնոդգրաս, 79 (11մ) – Ալեքսիս Սանչես, 17, 83, Թեո Ուոլքոտ, 55, Գրանիտ Ջակա, 90+2
«Լեսթեր» - «Բարնլի»՝ 3:0
Իսլամ Սլիմանի, 45+1, 48, Բեն Մի, 78 (ինքնագոլ)