211652_close_icon
views-count2898 դիտում article-date 01:05 13-04-2022

Չեմպիոնների լիգա. «Վիլյառեալը» պատմություն է կերտում. հերթական զոհը դարձավ «Բավարիան». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սենսացիոն արդյունք գրանցվեց Մյունխենում, որտեղ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր իսպանական «Վիլյառեալին»:
 
Առաջին հանդիպումը Իսպանիայում ավարտվել էր «Վիլյառեալի» հաղթանակով՝ 1:0:
 
Պատասխան խաղում սպասվում էր, որ «Բավարիան» գրոհների տարափ կտեղա մրցակցի դեմ, սակայն իսպանացիները բավական վստահ էին պաշտպանվում: Միայն 52-րդ րոպեին «Բավարիան» կարողացավ բացել խաղի հաշիվը՝ աչքի ընկավ Լևանդովսկին:
 
Թվում էր, թե դիմակայությունը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, սակայն 88-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Չուկվուեզին հաջողվեց հավասարեցնել հաշիվը և մրցաշարի հաղթողի գլխավոր ֆավորիտներից մեկին երկու խաղերի արդյունքով դուրս հանել պայքարից:
 
Այս հաղթանակը միայն վերապահումով կարելի է անակնկալ համարել, հաշվի առնելով, որ 1/8 եզրափակիչ փուլում «Վիլյառեալը» մրցաշարից դուրս էր թողել «Յուվենտուսին»: Ունաի Էմերին շարունակում է պատմություն կերտել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր