211652_close_icon
views-count6363 դիտում article-date 21:34 15-08-2020

Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի կառույցն ապամոնտաժվում է

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց այս պահին ընթանում է Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի, Դիլիջանի ոլորանների ճանապարհահատվածում կառուցված ապօրինի շինության ապամոնտաժումը։ Այսօր առավոտյան, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի սկզբում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը դիտարկում էր այս հատվածում տեղակայված ապօրինի այն կառույցները, որոնք գտնվում են Դիլիջան ազգային պարկի սահմաններում և չունեն համապատասխան փաստաթղթեր։ Նախարարը տեղում հանձնարարել էր անհապաղ զբաղվել առկա խնդրով։ Արդեն օրվա երկրորդ կեսին սկսվել է նախարար Պետրոսյանի մատնանշած կառույցի ապամոնտաժումը։ Պարզվել է, որ կառուցապատողը նման շինություն կառուցելու, ինչպես նաև ռելյեֆային որևէ փոփոխություն իրականացնելու իրավունք չի ունեցել։ Ապամոնտաժման աշխատանքները կավարտվեն մինչև օրվա վերջ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր