211652_close_icon
views-count62555 դիտում article-date 17:39 15-08-2020

Արտառոց դեպք Երևանում. «կարմիր բերետները» բերման են ենթարկել գետնանցումում ձեռնաշարժությամբ զբաղվող 40-ամյա տղամարդուն

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝օգոստոսի 14-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 2-րդ հասցեի մոտի գետնանցումում մի քաղաքացի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում հասարակության նկատմամբ և զբաղվում է ձեռնաշարժությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Դավիթ Ա.-ին: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր