211652_close_icon
views-count2395 դիտում article-date 22:24 06-05-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԾ Երևանի գնդի հրամանատարի հանձնարարականով հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտած «Mercedes»-ի վարորդին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի հանձնարարականով ՊԾ Երևանի քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները տաք հետքերով հայտնաբերել են Երևանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման ակտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ժամը 12։15-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոցում վարորդը՝ Երևանի բնակիչ 30-ամյա Արման Թ․-ն, դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի, որը կապված չի եղել վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը (խոչընդոտը) շրջանցելու հետ, ինչի համար էլ ենթարկվել է վարչական պատասխանատվության։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել խախտումը։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր