211652_close_icon
views-count1600 դիտում article-date 17:30 04-05-2026

Ավտովթար՝ Երևանում․ բուսաբանական այգու դիմաց բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը․ վերջինը բախվել է բետոնե արգելապատնեշին, մասամբ հայտնվել դրա վրա և բախվել ծառին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գայի պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող հատվածում, բուսաբանական այգու դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 61-ամյա Տիգրան Մ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 52-ամյա Նարինե Հ․-ի վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե արգելապատնեշին, մասամբ հայտնվել արգելապատնեշի վրա և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նորիկ Դավթյանը և Գեղամ Վարդանյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր