Նիկոլ Փաշինյանը չունենալով հանրության աջակցությունը, դիմել է աղմկաբեր քայլերի. Հովհաննես Խաչատրյան
ՀՀԿ Շենգավիթ երիտասարդական կազմակերպության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ
Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը չունենալով հանրության աջակցությունը,դիմել է աղմկաբեր քայլերի: Քայլարածների թայֆեն իշխանությունը զավթելուց հետո կայացրել և ընդունել է որոշումներ` չունենալով հանրության աջակցությունը:Նրանց կողմից ընդունված այդ աղմկահարույց որոշումները մեծ աղմուկ են բարձրացրել քաղաքացիների մոտ,իսկ գիտեք թե ինչու՞`որովհետև Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց առաջ իր նախընտրական խոստումների մեջ չի նշել,որ ընդունելու է այնպիսի որոշումներ,որոնց մեջ կլինեն ապազգային տարրեր:
Ահա այն որոշումները,որոնք նա իր նախընտրական խոստումների մեջ չէր խոստացել`
1)Հարձակում կատողիկոսի վրա,որի գլխավոր դերակատարները բարձրաստիճան պաշտոնյաներ էին`«Նոր Հայաստան,նոր հայրապետ շարժում»
2)2019թ ապրիլի 5-ին Հանրապետության ԱԺ-ի ամբիոնից առաջին անգամ ելույթ ունեցավ տրանսգենդեր:ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ոստիկանության կենտրոնական բաժնում ծեծի ենթարկեցին ոստիկաններին մնալով անպատիժ:
3)Ցեղասպանության թանգարան ինստիտուտում իրականացվում է ֆոնդային կառուցվածքի փոփոխություն,որով տեղի արխիվները ըստ լուրերի հասանելի կլինեն թշնամի Թուրքիային:
4)Քննարկում են լուծարել Գիտությունմերի ազգային ակադեմիան:
5)Իմ քայլը ֆրակցիայի պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց թե «հեղափոխությունը»ավելի կարևոր էր քան Արցախյան պատերազմը:Ավելին ԱԺ ի նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին ասեց`թե «քաղաքացու տոնը»Անկախության տոնից հետո հաջորդ կարևոր տոնն է:
6)Ձեռնարկում են քայլեր Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու համար:
7)Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը,Ադրբեջանի նախագահի տիկնոջը հրավիրեց Արցախ`մուղամ լսելու:
8)Լուծարեցին կրթության ազգային ինտիտուտը,որը վերջ դրեց ուսուցիչների վերապատրաստման գործընթացը:
9)2020թ Մայիսին վավերացրեցին Լանզարոտեի կոնվենցիան,որը իր մեջ խրախուսում է մանկապարտեզից սկսած`սեռական դաստիրակության ուսուցումը:
10)Սեռափոխված ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին «Մել»ֆիլմի համար ԿԳՄՍ նախարարությունը հատկացրեց 20մլն դրամ:
11)Հայ գրականության միջից հանեցին «հայ»բառը:
12) Դպրոցական ծրագրերից հանվեցին`«Հայոց Եկեղեցու պատմություն»,«Ռազմագիտություն»,«Հայրենագիտություն»առարկաները:
13)Առարկայական չափորոշիչներ մշակող կազմի ղեկավարը թշնամի Թուրքիայի հետ համատեղ հեղինակել է ձեռնարկ,որի համաձայն Հայաստանում և Թուրքիայում պատնության դասագրքերը կազելից պետք է առաջնորդվեն ինչ-ինչ չափորոշիչներով`այդ ամենը ընդունվել է»։