211652_close_icon
views-count6936 դիտում article-date 12:39 12-08-2020

Թուրքը սրա ահիցը էս ա հարիր տարուց էվել դեսը թեքվել չի.. Սպարտակ Ղարաբաղցյան

Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցյալ դարի ութսունականներն էին՝ գյուղեգյուղ, տնետուն ընկած ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ էինք հավաքում; Հիշում եմ, մեր գյուղ էինք գնում, սովորույթի համաձայն կանգ առանք ԻՍԱԿ ԴԱՅՈՒ անտառում... Հա, հա, անտառը իրոք նրանն էր՝ թող մեկը փորձեր կեճ ծառ կտրեր, կամ անօրինական որս աներ; Աչքի լույսի պես էր պահում-պահպանում անտառը ԻՍԱԿ ԴԱՅԻՆ; Կաղ էր Իսակը, դրա համար էլ ԿԱՂ ԻՍԱԿ էին ասում; Նրա հյուրասիրությունը վաելելուց հետո, երբ պատրաստվում էինք շարունակել մեր ճանապարհը, ԿԱՂ ԻՍԱԿԸ հարցրեց. ,, -Խեր ըլի, էդ ի՞նչ դավթար ա կըռնըտակիդ,,; ,,-Ստորագրություններ ենք հավաքում քեռի Իսակ,,-ասաց Գրիգորը; ,,-Խեր պանի մըհա՞ր,,- հարցրեց Իսակը; ,,-Հա, Ղարաբաղի համար է,- ասացի ես ու հետո մի քիչ թերահավատ հարցրի. ,,-Կստորագրե՞ս...,, Կաղ Իսակը ժպտաց ու. ,,-Թե ստորագրությոնով դեք թուրքիցը Ղարաբաղը վեր ունիլ, հասիլ էկող գործ չի,,- գնաց, կարպետի տակից հանեց երկփողանի հրացանն ու շարունակեց. ,,-Թուրքը սրա ահիցը էս ա հարիր տարուց էվել դեսը թեքվել չի...,,-հետո, երևի մեզ հուսախաբ կամ չնեղացնելու համար ասաց. ,,-Դավթարդ դեսը տու..., Քեռի Իսակը ստորագրեց ու խորհրդավոր, շշուկով ավելացրեց. ,,-Էն ինչ շհանց տվի , է՜ն ա Ղարաբաղը ետ պիրիլի ճամփեն ...,, ,,, Հիմա, մեր գյուղի ճամփին ԻՍԱԿ դայու անտառը չկա՝ կտրատել, քաղաք են տարել՝ ծախել... Կաղ ԻՍԱԿՆ էլ չկա..»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր