Թուրքը սրա ահիցը էս ա հարիր տարուց էվել դեսը թեքվել չի.. Սպարտակ Ղարաբաղցյան
Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցյալ դարի ութսունականներն էին՝ գյուղեգյուղ, տնետուն ընկած ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ էինք հավաքում; Հիշում եմ, մեր գյուղ էինք գնում, սովորույթի համաձայն կանգ առանք ԻՍԱԿ ԴԱՅՈՒ անտառում...
Հա, հա, անտառը իրոք նրանն էր՝ թող մեկը փորձեր կեճ ծառ կտրեր, կամ անօրինական որս աներ; Աչքի լույսի պես էր պահում-պահպանում անտառը ԻՍԱԿ ԴԱՅԻՆ; Կաղ էր Իսակը, դրա համար էլ ԿԱՂ ԻՍԱԿ էին ասում; Նրա հյուրասիրությունը վաելելուց հետո, երբ պատրաստվում էինք շարունակել մեր ճանապարհը, ԿԱՂ ԻՍԱԿԸ հարցրեց.
,, -Խեր ըլի, էդ ի՞նչ դավթար ա կըռնըտակիդ,,;
,,-Ստորագրություններ ենք հավաքում քեռի Իսակ,,-ասաց Գրիգորը;
,,-Խեր պանի մըհա՞ր,,- հարցրեց Իսակը;
,,-Հա, Ղարաբաղի համար է,- ասացի ես ու հետո մի քիչ թերահավատ հարցրի.
,,-Կստորագրե՞ս...,,
Կաղ Իսակը ժպտաց ու.
,,-Թե ստորագրությոնով դեք թուրքիցը Ղարաբաղը վեր ունիլ, հասիլ էկող գործ չի,,- գնաց, կարպետի տակից
հանեց երկփողանի հրացանն ու շարունակեց.
,,-Թուրքը սրա ահիցը էս ա հարիր տարուց էվել դեսը թեքվել չի...,,-հետո, երևի մեզ հուսախաբ կամ չնեղացնելու համար ասաց.
,,-Դավթարդ դեսը տու...,
Քեռի Իսակը ստորագրեց ու խորհրդավոր, շշուկով ավելացրեց.
,,-Էն ինչ շհանց տվի , է՜ն ա Ղարաբաղը ետ պիրիլի ճամփեն ...,,
,,, Հիմա, մեր գյուղի ճամփին ԻՍԱԿ դայու անտառը չկա՝ կտրատել, քաղաք են տարել՝ ծախել... Կաղ ԻՍԱԿՆ էլ չկա..»։