211652_close_icon
views-count493 դիտում article-date 19:51 03-06-2026

Շտապ օգնություն է ժամանել Հակակոռուպցիոն կոմիտե․ փաստաբաններին ժամեր շարունակ արգելում են վերեւ բարձրանալ․ Aravot.am

Շտապ օգնություն է ժամանել Հակակոռուպցիոն կոմիտե. փաստաբաններին ժամեր շարունակ արգելում են վերեւ բարձրանալ։

Ընտրություններին ենթադրյալ շահագրգռելու եւ գումար տալու հիմնավորմամբ «Հայաստան» դաշինքի առնվազն 4 ներկայացուցիչ է տարվել Հակակոռուպցիոն կոմիտե:

Այս մասին Aravot.am-ին ահազանգեց փաստաբան Մկրտիչ Դավթյանը:

Նա ասաց, որ ավելի քան 4 ժամ Հակակոռուպցիոն կոմիտեում գտնվող քաղաքացիների պաշտպաններին թույլ չեն տալիս որպես պաշտպան ներգրավել ու իրականացնել իրենց փաստաբանական գործունեությունը:

«Ինձ քաղաքացու քույրն է դիմումով խնդրել, որ քրոջը պաշտպանեմ, հիմա Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ եմ ու արդեն երկու ժամ է՝ չեմ կարողանում մուտք գործել կոմիտե, խոչընդոտվում է իմ փաստաբանական գործունեությունը:

Մեր վստահորդները կապի դուրս չեն գալիս ընդհանրապես, հեռախոսազանգերին չեն պատասխանում, իսկ անվտանգության աշխատակիցները վերեւ չեն թողնում:

Իմ պաշտպանյալը կին է, նրան այստեղ են բերել իր երկու աղջիկներով, բայց չգիտեմ՝ աղջիկներն ինչ կարգավիճակով են:

Այստեղ նաեւ այլ փաստաբան կա, նրան էլ չեն թողնում»:

Մկրտիչ Դավթյանից հետաքրքրվեցինք՝ ահազանգե՞լ են ՄԻՊ-ին իրենց փաստաբանական գործունեության խոչընդոտման հարցով, ի պատասխան ասաց.

«Ահազանգել եմ՝ ՄԻՊ-ը քրեադատավարական նոր օրենսգիրք է գրել իր համար, ասում է՝ նկարեք ձեր դիմումը, տարեք վարչություն մուտք արեք, էլեկտրոնայինով ուղարկեք:

Այսինքն՝ քրեադատավարության օրենսգրքով այն կարգը, որ քննիչը՝ տեղեկանալով փաստաբան ներգրավելու մասին, պարտավոր է հանդիպում ունենալ մեզ հետ, փաստաթղթերը ճշտի, անձից ճշտի՝ համաձայն է, որ ներգրավի փաստաբանին, եթե այո՝ ներգրավի, այս ամենն արդեն քրեադատավարությունում հանել են իրենց համար, գոյություն չունի:

Առերեւույթ հանցակազմ պարունակող արարք են թույլ տալիս, եթե նորմալ երկրում լինեինք, այդ մարդիկ այդ քայլին չէին գնա, քանի որ լավ կհասկանային, որ քրեական պատասխանատվության են ենթարկվելու:

Հիմա շտապ օգնություն եկավ կոմիտե, օգնություն ցուցաբերեցին, չգիտեմ էլ՝ իմ պաշտպանյա՞լն էր, թե՞ ոչ:

Ոչ մի տեղեկություն չհայտնեցին»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր