211652_close_icon
views-count2990 դիտում article-date 10:48 12-08-2020

Նախագահը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Միքայել Համբարձումյանն ու Արմեն Աբազյանը նշանակվել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ: Նախագահի հրամանագրերը հրապարակված են նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Միքայել Համբարձումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- նշված է հրամանագրերից մեկում: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել նաև Արմեն Աբազյանը:

Նմանատիպ նյութեր