2050 դիտում
09:52 12-08-2020
Հայաստան է ժամանել մոտ 100 լիբանանահայ
Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան։
Ինքնաթիռներից երկուսն արդեն ժամանել են, իսկ երրորդը ժամանեց մի քանի ժամ առաջ։
ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթեւան մնացած եւ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Ես իմ ելույթներից մեկում նշել եմ՝ պետք է կարողանանք արագ գնահատել ՀՀ վերադարձող մեր քաղաքացիների կարիքները, որպեսզի վերջիններս առանց մեծ դժվարությունների կարողանան իրենց կեցությունը հաստատել հայրենիքում։
Բարի գալուստ, Հայաստան, սիրելի հայրենակիցներ։ Ուրախ ենք բոլորիդ ընդունելու համար եւ անում ենք հնարավոր ամենը՝ ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար»,-գրել է վարչապետը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5798 դիտում
09:41 04-03-2020
100 լիբանանահայ ընտանիք տեղափոխվել է Հայաստան. «Ժամանակ»
562 դիտում
16:30 30-12-2014
Դեսպան Քոչարյանը փոխանցեց ՀՀ Նախագահի շնորհավորանքներն ու նվիրատվությունը լիբանանահայ հաստատություններին
Այս բաժնից
508 դիտում
12:29 06-05-2024
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը
568 դիտում
11:44 06-05-2024
Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ