211652_close_icon

100 լիբանանահայ ընտանիք տեղափոխվել է Հայաստան. «Ժամանակ»

views-count6014 դիտում article-date 09:41 04-03-2020
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ լիբանանյան մեր աղբյուրի՝ վերջին երեք ամիսների ընթացքում Լիբանանից Հայաստան մշտական բնակության է եկել մոտ 100 լիբանանահայ ընտանիք: Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցողների թիվը անհամեմատ մեծ է, բայց դրան խանգարում է այդ երկրում շարունակվող ֆինանսական ճգնաժամը: Մարդիկ չեն կարողանում ստանալ բանկերում ունեցած իրենց ավանդները և վաճառել անշարժ և շարժական գույքը: Բայց բոլոր լիբանանահայերի մոտ հասունացել է այն միտքը, որ այդ երկրում ճգնաժամը այլևս անհաղթահարելի է»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր