Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
Հանրապետության տարածքում oգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ը առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոտոսի 12-16-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: