Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև կնվազի 2-3 աստիճանով. սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում` նոյեմբերի 21-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Քամին՝ արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 24-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում` նոյեմբերի 21-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է անձրև:
Հանրապետության տարածքում
[img]http://st0.shamshyan.com/editor/0918110001542790882608616.jpg[/img]
Երևան քաղաքում
[img]http://st0.shamshyan.com/editor/0802119001542790872408369.jpg[/img]