21080 դիտում
10:24 10-08-2020
Խոշոր հրդեհ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտին հարակից տարածքում. ժամանել է 6 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարներն ու բժիշկները համատեղ ուժերով տարհանել են մի քանի հիվանդների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Միքայելյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև ավտոսանդուղք և հրդեհաշիջման փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Է Հասրաթյան փողոցի թիվ 9 հասցեում գտնվող նշված բժշկական կենտրոնի շենքին հարակից տարածքում կուտացված շինարական աղբում։
Ելնելով անվտանգությունից՝ տեղում իրականացվել է բժշկական կենտրոնի 2-րդ հարկում գտնվող քաղաքացիների տարհանում, իսկ հրշեջ-փրկարարների և հիվանդանոցի բուժանձնակազմի ուժերով հրդեհի օջախի մոտ գտնվող հիվանդանսենյակներից տարհանվել են 5 հիվանդներ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6051 դիտում
22:06 09-08-2020
Հրդեհ է բռնկվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտին» հարակից տարածքում