5067 դիտում
22:53 26-09-2018
Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ համագումարի մասնակիցներն այցելեցին Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտն այսօր իր հարկի տակ էր համախմբել առաջատար վիրաբույժների աշխարհի տարբեր անկյուններից:
Մասնագետները ժամանել են Երևան Վիրաբուժության Եվրոպական միության (ESS, www.essurg.org) 22-րդ տարեկան համագումարին մասնակցելու նպատակով, որն ընդգրկում է նաև Վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAS, www.AAS.am) 4-րդ հնգամյա կոնգրեսը և Ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների եվրոպական 3-րդ համաժողովը:
Ինստիտուտում կազմակերպված փոքրիկ միջոցառմամբ ԵՊԲՀ ղեկավարությունը, բուժանձնակազմը, ապագա բժիշկները և արտերից ժամանած հյուրերը նշեցին հայ խորհրդային սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով Հայաստան ժամանած օտարերկրացի մասնագետներին՝ նշեց, որ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ նրանց այցը պատահական չէ, քանի որ այն համալսարանական հիմնական, ամենամեծ բազաներից է: Ռեկտորի խոսքով՝ այս միջոցառմամբ ազդարարվում է գիտական, ուսումնական, կլինիկական խոշոր միջոցառումների մեկնարկը, որը նախատեսված է անցկացնել ինստիտուտում:
Արմեն Մուրադյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Վիրաբուժության Եվրոպական միության 22-րդ տարեկան համագումարի կազմակերպման աշխատանքներում ներգրաված են համալասարանական մասնագետները՝ հայ վիրաբուժության նահապետ, անվանի բժիշկ Հովհաննես Սարուխանյանի հովանավորությամբ:
«Այս միջոցառումը եվրոպական բժշկական աշխարհի հետ հաղորդակցվելու ձևավորված բարի ավանդույթ է»,- շեշտեց բուհի
ղեկավարը: Նաև ընդգծելով, որ համագումարի շրջանակում Ալեքսանդր Միքայելյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը նշելը պատահական չէ, քանի որ հենց նրա կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանը տասնամյակներ առաջ այսպիսի բժշկական դարբնոց է ձեռք բերել:
Ռեկտորը կարևորեց նաև այն հանգամանքը, որ դահլիճում ներկա են ապագա բժիշկներ, կլինիկական օրդինատորներ, ովքեր պետք է առանձնահատուկ կարևորեն ավագ գործընկերների, մեծանուն բժիշկների թողած հսկայական ժառանգությունը:
ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Վիրաբույժների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Սուրեն Ստեփանյանն, ով նախորդ տարվա հոկտեմբերին ընտրվել էր Վիրաբուժության եվրոպական միության (ESS – European Society of Surgery) նախագահ ևս անդրադարձավ Ալեքսանդր Միքայելյանի և նրա հիմնադրած ինստիտուտի պատմությանն ու գործունեությանը:
Սուրեն Ստեփանյանի գնահատմամբ՝ լեգենդար բժիշկն ու իր ղեկավարած թիմը մեծ ներդրում ունեն Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում:
Այսօր ինստիտուտը կանգնած է բարեփոխումների ճանապարհին, որոնք վերաբերում են ինչպես վիրաբուժական, այնպես էլ թերապևտիկ ուղղություններին:
Անդրադառնալով Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ համագումարին՝ ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչն ասաց, որ միջոցառումը առաջին հերթին համագործակցության նոր հնարավորություններ կընձեռի, կնպաստի փորձի փոխանակմանը:
Ելույթներ ունեցան և Ալեքսանդր Միքայելյանի կենսագրության հիշարժան մանրամասները ներկայացրին նրա հետ երկար տարիներ աշխատած գործընկերները, փոխանցվեց նաև նրա կնոջ՝ Լյուդմիլա Շերդուկալովա-Միքայելյանի ողջույնի ուղերձը:
Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ խոնարեցին մեծանուն բժշկի հուշարձանին: Այս միջոցառումը հարգանքի տուրք էր Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին և վկայում էր այն մասին, որ սերունդները չեն մոռացել նրա՝ հայ բժշկագիտության զարգացման գործում ներդրած բազմամյա և հարուստ ավանդը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2223 դիտում
11:07 17-01-2015
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի աշխատակիցները մեկ տարվա աշխատավարձ չեն ստացել. Ժողովուրդ
Այս բաժնից
973 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է
628 դիտում
18:29 20-12-2024
Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը
685 դիտում
18:16 20-12-2024
Նարեկ Բաբայանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ